Դավիթ Սանասարյանը տարածել է հայտարարություն, որում հերոսական կեցվածքով ասում է. «…դատախազության կողմից կայացրած իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը վերացնելու միջնորդության մերժման որոշումը չեմ բողոքարկելու ՀՀ դատական ատյաններում»։
Իհարկե այս ամենը համեմում է Ն. Փաշինյանի «ռեֆորմներին» հղում անելով։
Ամբողջ զավեշտն այն է, որ Սանասարյանը պարզապես չէր կարող բողոքարկել դատախազի որոշումը: Քրեական հետապնդումը դադարեցնելու պաշտպանական կողմի միջնորդության մերժումը դատական կարգով կարող է բողոքարկվել միայն որոշակի հանգամանքների առկայության դեպքում՝ եթե քրեական հետապնդումը պետք է դադարեցվեր վաղեմության ժամկետի կամ համաներման ակտի անտեսման հիմքով:
Սանասարյանի գործով ոչ վաղեմության ժամկետն է լրացել, ոչ էլ համաներման ակտ կա:
Մնացած դեպքերում քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը դատական կարգով չի կարող բողոքարկվել, քանի որ նախաքննության փուլում գտնվող գործով բողոքը քննող դատարանը պետք է գործը քննի ամբողջությամբ, որպեսզի համոզվի քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքերի բավարարության մեջ: Իսկ դա արդեն վերածվում է դատական քննության:
Սանասարյանի այս քայլն իսկապես սկզբունքային կլիներ, եթե այսքան մանիպուլյացիոն չլիներ:
Շուստրի հերսություն պետք չէ խաղալ։ Դրա պակասը մեր իրականությունը չունի։ Բայց կա մեկ այլ հանգամանք, որն ուղղակի պետք է դատախազությունն ու ԱԱԾ-անարձագանք չթողեն։
Դավիթ Սանասարյանին լուրջ մեղադրանք է առաջադրված, ԱԱԾ-ն քննություն է իրականացնում։ Խոսքը լուրջ կոռուպցիոն սկանդալի մասին է։ Բայց, հաշվի առնելով որոշ հանգամանքներ, նա ազատության մեջ է, եւ խափանման միջոցը կալանքը չէ։ Դ. Սանասարյանը օգտագործելով իր ազատության մեջ լինելու հանգամանքը կոչ է արել խափանել դատարանի աշխատանքը եւ անձամբ մասնակցել է այդ գործողություններին։
Հիշեցնում ենք. մարդ ում ծանր մեղադրանք է առաջադրվել ԱԱԾ-ի կողմից կազմակերպում եւ մասնակցում է դատարանների աշխատանքի խափանմանը։ Սիրում եմ բոլորիդ. Սպասենք դատախազության եւ ԱԱԾ-ի հետագա քայլերին։
«Ազատ միտք եւ ազատ խոսք» հասարակական կազմակերպություն