«Ես երբևէ որևէ մեկի հետ խնդիր չեմ ունեցել». Անի Քոչարյան. life.panorama.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ես երբևէ որևէ մեկի հետ խնդիր չեմ ունեցել». Անի Քոչարյան. life.panorama.am

Life.panorama.am-ը զրուցել է դերասանուհի Անի Քոչարյանի հետ` «Change» սիթքոմում մարմնավորած իր կերպարի, սիթքոմի առանձնահատկությունների, Հովհաննես Ազոյանի հետ աշխատանքի և հետագա անելիքների մասին:

«Կերպարային առումով նշեմ, որ որևէ փոփոխություն չկա: Ինչպես վերջին շրջանում էր, այնպես էլ տվյալ սիթքոմում կրկին մարմնավորում եմ մոր կեպար»,- խոսելով «Change» սիթքոմում մարմնավորած իր կերպարի մասին` ասաց Անի Քոչարյանը:

14732341_539552636243831_7938274425763889328_n

Դերասանուհին հիշեցրեց, որ տվյալ սիթքոմն իր համար առաջին հումորային ժանրի աշխատանքը չէ.

14947633_540494116149683_114014405287650475_n

«Սկսել եմ «Հարևաններ» սերիալից, որը նույնպես կատակերգական ժանրի մեջ էր: Նշեմ, որ թեև ներկայանում եմ նաև դրամատիկ ժանրում, ամեն դեպքում կատակերգականը ևս հոգեհարազատ է ինձ, որովհետև ինքս Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի եմ»,- ասաց Անին:

Հարցին, թե այսօր եթեր հեռարձկավող սիթքոմների բազմազանության մեջ հեռուստադիտողն ինչո՞ւ պետք է ընտրի հենց «Change»-ը, դերասանուհին պատասխանեց.

«Գիտեք, բոլորովին չեմ սիրում գովազդել մի բան, որում մասնակցություն ունեմ նաև ես: Թե ինչով է Change-ը տարբերվում, ես կասեմ նրանով, որ որքանով ես եմ տեղյակ, մյուս սիթքոմները նկարահանվում են տաղավարներում, իսկ մեզ մոտ տաղավարային նկարահանումներ չկան: Բնավ չեմ ցանկանում ասել, որ որտեղ ես չկամ, ուրեմն դա վատ արտադրանք է, և հակառակը: Ամեն դեպքում, հեռուստադիտողն ինքն է ընտրում` առհասարակ ինչ դիտել»:

Խոսելով սիթքոմի գլխավոր հերոսներից մեկի` Հովհաննես Ազոյանի հետ աշխատանքի մասին, Անին ասաց, որ նրա հետ աշխատելը շատ հեշտ է և հաճելի.

«Որևէ տարաձայնություններ, ոչ ճիշտ պահվածքներ չկան մեզ մոտ: Մենք բոլորս ինչ անում ենք, անում ենք միայն հաճույքով»,- ավելացրեց դերասանուհին:

Իսկ անդրադառնալով իր մյուս խաղընկերներին, որոնցում կան մարդիկ, ովքեր թեև ստեղծագործական փորձ ունեն, բայց մասնագիտությամբ դերասաններ չեն, Անին ասաց.

«Այս հարցում որևէ խնդիր չենք ունենում այն առումով, որ նրանք փորձում են անընդհատ ինչ-որ մի բան վերցնել, սովորել մեզանից, փորձում են չխանգարել. լինում են դեպքեր, երբ մարդ որևէ կապ չունի դերասանության հետ, փոխարենն այնպիսի ամբիցիաներ է առաջ բերում, որ ուղղակի սարսափելի է:  Այս մասով մեզ մոտ նույնպես խնդիր չկա, որովհետև, ինչպես դուք արդեն նշեցիք, նրանք արդեն նկարահանման փորձ ունեն և բոլորովին չեն խանգարում դերասանի աշխատանքին: Առհասարակ, ես երբևէ որևէ մեկի հետ խնդիր չեմ ունեցել նկարահանման հրապարակում»,- մանրամասնեց Անի Քոչարյանը:



Նման նյութեր