Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Չեռնոգորիայի դեմ աշխարհի առաջնության ընտրական փուլի չորրորդ տուրի խաղում տպավորել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին:
Goal.com-ի համաձայն՝ Երևանի «Հանրապետական» ստադիոնում կայացած հանդիպումից հետո անգլիական ակումբի երկրպագուները սոցիալական ցանցերում աջակցել են Մխիթարյանին, որը խաղային պրակտիկա չունի Ժոզե Մոուրինյոյի թիմում: Ֆանատները «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչից պահանջել են հայ կիսապաշտպանին մեկնարկային կազմում ընդգրկել Լոնդոնի «Արսենալի» դեմ Պրեմյեր լիգայի 12-րդ տուրի խաղում:
Ամբողջությամբ՝ sport.news.am