
Երեկ Ազատության հրապարակում մի խումբ ակտիվիստների կողմից իրականացվել է հանրահավաքը՝ հանուն Հայաստանի անկախ դատական համակարգի եւ ի պաշտպանություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Հանրահավաքի կազմակերպիչները վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակիցներն էին։
Հանրահավաքի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանը մի քանի անգամ բռնության կոչերով ահնդես եկավ և հայտարարեց, որ «քարով կցխի Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը», եթե ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ընդունեն Արցախում։
Մեր տեղեկություններով Ջիվան Աբրահամյանը «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության անդամ է և Էջմիածնի քաղաքապետի ընտրություններում եղել է «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Դիանա Գասպարյանի նախընտրական շտաբի անդամ։
Ի դեպ, հանրահավաքը հեռարձակվել է Հանրային հեռուստաընկերության ֆեյսբուքյան ուղիղ եթերով։