Հասկացա՝ ինձ երբեք բախտ չի վիճակվի «օրթախ» լինել հաստ ոսկե շղթա ունեցող երիտասարդի հետ
Advertisement 1000 x 90

Հասկացա՝ ինձ երբեք բախտ չի վիճակվի «օրթախ» լինել հաստ ոսկե շղթա ունեցող երիտասարդի հետ

Կողքս երկու ընկեր են զրուցում: Մեկը մյուսին ասում ա «ապեր հիշում ես չէ, որ մեկը ուզում էր գործիս մեջ փող դներ օրթախ դառնար: Եկավ, հանդիպեցի: Հենց տեսա, ջոգեցի, որ էսի լուրջ չի, հագածին նայեցի, վզին քցած բարակ ցեփին, բռնած Սամսունգ հեռախոսին, սկի ժամ չուներ կապած…»:

Նայեցի իմ հագած ոչ բրենդային շորերին, ձեռքիս Սամսունգ հեռախոսին, հայացքս անցկացրեցի ձեռքիս ժամացույցի հատվածով, որը ավաղ դատարկ էր ու վերջին հույսս չկորցնելով ձեռքս զգույշ տարա դեպի վիզս ու որ պարզվեց ոսկե շղթա ընդհանրապես չունեմ, հասկացա, որ ինձ երբեք բախտ չի վիճակվի “օրթախ” լինել կողքս կանգնած հաստ ոսկե շղթա ունեցող երիտասարդի հետ?:

Արդյունավետ աշխատանքային շաբաթ եմ մաղթում բոլորիս՝ ոմանց գործերը թող էնքաաան լավ լինի, որ կարողանան շատ հաստ ոսկե շղթա առնեն, իսկ մեր նման ոչ ագահ մարդկանց գործերն էլ գոնե թող էնքան լավ լինի, որ կարողանանք ջինսից շալվար ու կարճաթև մայկա հագնենք, օրինակ ոնց հագնվում ա Ցուկերբերգը, այսինքն իրա չափ էլ փող ունենանք, շատ պետք չի…. հլը որ?:

Բակուր Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր