
Ֆեյսուքյան օգտատեր Հրաչ Մկրտչյանը իր էջում գրում է. «Երեկ պատահաբար հեռուստացույցով նայում էի «X Factor»-ում Գեղարքունիքի մարզից ժամանած 17-ամյա Եղիշեի կատարումը: Մի կողմ թողնենք՝ նա պատրաստված էր, թե ոչ: Բայց ժուրիի անդամների պահվածքը ցույց տվեց, որ նրանք ավելի անպատրաստ են որպես ժյուրի լինելու, քան երիտասարդը՝ որպես մասնակից:
Ձեզ ո՞վ է թույլ տվել ապագա զինվորին, և առհասարակ, ՀՀ քաղաքացուն ձեռք առնել: Եթե դա է ձեր հաղորդման ու «ռեյտինգի» չափման միավորը, ուրեմն՝ դուք կայանալու խնդիր ունենք: Իսկ Եղիշը, ձեր կողմից նախապես պատրաստած տեսանյութով ապացուցեցիք, որ կայացած մարդ է»: