1000 դրամ հավաքելուն դեմ արտահայտվող քաղաքացիներին «տականք» անվանած Գագիկ Մելիքյանի ունեցվածքը
Advertisement 1000 x 90

1000 դրամ հավաքելուն դեմ արտահայտվող քաղաքացիներին «տականք» անվանած Գագիկ Մելիքյանի ունեցվածքը

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը լրատվամիջոցների հետ զրույցում տականք էր անվանել բոլոր նրանց, ովքեր դեմ են հանդես եկել կառավարության ներկայացրած նախագծին, որով նախատեսվում է պարտադիր կերպով ամեն ամիս 1000-ական դրամ հատկացնել նոր ստեղծվելիք հիմնադրամին, որը կոչված է լինելու ապահովել մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ վիրավորում ստացած զինծառայողների ընտանիքների կարիքները:  Այդ համակարգը նախատեսված է ներդնել 2017թ. հունվարի 28-ից:

Գագիկ Մելիքյանը, անդրադառնալով սոցցանցերում այդ նախագծին դեմ արտահայտվող քաղաքացիների տեսակետներին, ասել է.

«Ֆեյսբուքյան գրառումները հասարակության կարծիքը չեն արտահայտում: Իրականում, պետք չէ հասարակության անունից խոսել, եթե այդ հասարակությունը 50 հոգի է: Պետք չէ մի քանի տականքների անունից գրված նման գրառումներին պատասխան տալ»:

Այժմ կներկայացնենք, թե որքան գումար է հայտարարագրել Գագիկ Մելիքյանը 2015թ. իր հայտարարագրում:

Նա նշել է, որ ունի 8.000.000 ՀՀ դրամ, և 30.000 ԱՄՆ դոլար և 11.000 եվրո:

Գագիկ Մելիքյանի կինը՝ Սերինե Առաքելյանը, որն ըստ հայտարարագրի՝ չի աշխատում, տնային տնտեսուհի է, ունի 8.000.000 ՀՀ դրամ:

Պատգամավորական մանդատը ստանալիս Գագիկ Մելիքյանը հայտարարգրել է, որ ունի մեկ տւն, մեկ ավտոտնակ, երկու հողամաս և «UAZ 469» մակնիշի ավտոմեքենա: Այդ ընթացքում նա ունեցել է 11.000.000 ՀՀ դրամ, 25.000 ԱՄՆ դոլար և 10.000 եվրո կարողություն: Նշենք նաև, որ 2012թ. մայիսին կայացած Աժ ընտրություններից հետո մինչև 2014 թվականի ապրիլը Գագիկ Մելիքյանը եղել է գործազուրկ:

Կից ներկայացնում ենք նրա հայտարարագիրը:

dddddd

Լուսանկարը՝ PanPhoto-ի

armlur.am