Ավետիք Չալաբյան. «Մեր որդիներին շարունակենք դաստիարակել որպես երկրի ազատ քաղաքացի ու անվարան պաշտպան»
Advertisement 1000 x 90

Ավետիք Չալաբյան. «Մեր որդիներին շարունակենք դաստիարակել որպես երկրի ազատ քաղաքացի ու անվարան պաշտպան»

Ավետիք Չալաբյանի հրապարակումը.

«Այսօր Հայաստանի Հանրապետությունը դառնում է 101 տարեկան, ու զուգահեռ իմ միջնեկ որդին, Վարդանը, դառնում է 11 տարեկան՝ ծնված լինելով հանրապետության հռչակումից ուղիղ 90 տարի անց։

Ինձ համար այս երկու իրադարձությունների միջև հսկայական խորդանշական կապ կա՝ եթե մեր պապերը չկռվեին մինչև արյան վերջին կաթիլը 1918 թ անհույս թվացող օրերին, եթե տրվեինք հակառակորդի ողորմածությանը, եթե հանձնեին Երևանն ու Էջմիածինը, այսօր մենք չէինք ունենա մեր անկախ հանրապետությունը, չէինք ունենա մեր ընտանիքները, չէին ծնվի մեր զավակները։ Այսօր, որքան էլ հակասական օրեր ապրենք, պետք է վեր կանգնենք պահի զգացողություններից, խոնհարվենք մեր պապերի մեծ սխրանքի առաջ, և մեր որդիներին շարունակենք դաստիարակել որպես երկրի ազատ քաղաքացի ու անվարան պաշտպան, առավել ևս որ այս հակառակորդի հետ պատերազմը դեռ չի ավարտվել։

Շնորհավորելով բոլորիս տոնը, ցանկանում եմ մաղթել մեր երկրին խաղաղություն և համերաշխություն, իսկ շնորհավորելով իմ Վարդան բալային, մաղթում եմ իրեն երջանիկ պատանեկություն, և սպասում եմ այն օրվան, երբ ինքն էլ կդառնա երկրի լիարժեք քաղաքացին ու պաշտպանը, ու կշարունակի առաջ տանել մեր թանկ ձեռք բերած Հանրապետությունը։ Շնորհավոր բոլորիս Հանրապետության տոնը»:



Նման նյութեր