«Հյուսիս-հարավ» ավտոմայրուղին կարող է Պասից ծոց – Սև ծով միջանցքի առանցքային օղակ դառնալ ու Հայաստանը «Նոր մետաքսի ճանապարհ» գլոբալ նախագծի մի մասը դարձնել։ Միաժամանակ Երևանը պետք է ակտիվություն ցուցաբերի ու փորձի ընդգրկվել այդ մեծ տրանսպորտային համակարգի մեջ։
Իրանագետ Վարդան Ոսկանյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այսօր շատ բան կախված է Հայաստանից ու Չինաստանի հետ դրա նախագծերի իրականացման հետևողականությունից;
Մայիսի 26-ին ՉԺՀ արտգործնախարար Վան Ին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ Չինաստանը հետաքրքրված է «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարությամբ։ Այն կարևոր է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի համատեքստում նաև տարածաշրջանային կայունության ու անվտանգության տեսանկյունից։
««Հյուսիս-հարավ» մայրուղին Հայաստանի համար ունի ոչ միայն տնտեսական նշանակություն։ Նման նախագծերը կարող են այլընտրանք դառնալ ու հանել Հայաստանը տրանսպորտային շրջափակումից, նաև թուլացնել տարածաշրջանում Բաքվի ու Անկարայի լոգիստիկ դերակատարությունը», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ոսկանյանը։
Նա վստահ է, որ մայրուղին կարող է «մետաքսի ճանապարհի» բաղադրիչների դառնալ։ Միաժամանակ շատ բան կախված է Երևանից, պետք է բաց չթողնել հնարավորությունն ու օգտվել ««Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարությունն ավարտելու համար տրամադրված պանեվրասիական տրանսպորտային համակարգի համար հատկացվող գումարից։ Ինչպես հայտնի է, Երևանի համար ռազմավարական կարևորություն ունեցող ճանապարհի գործարկման ամենամեծ խոչընդոտը ֆինանսավորման բացակայությունն է։
Այդ հարցում Հայաստանի կողմից է նաև Իրանը, որն այսօր առանձնահատուկ կեպով է հետաքրքրված «Հյուսիս-հարավի» մեկնարկման հեռանկարով։ Թեհրանը հասկանում է, որ Երևանը վստահելի ու անվտանգ գործընկեր է, որի վրա կարելի է հույս դնել, ինչը չի կարելի ասել Բաքվի մասին, որի հետո հարաբերությունները «վայրիվերումներով» են ընթանում։
«Հայաստանում անվտանգության հետ կապված խնդիրներ չկան, Թեհրանին ավելի ձեռնտու ու հանգիստ է Երևանի միջոցով իրենց բեռներն ուղարկել։ Ադրբեջանով ու Թուրքիայով անցնող երթուղիները Իրանի համար պարբերաբար խնդիրներ են առաջացնում», – ասաց Ոսկանյանը։
այաստանով անցնող երթուղու գործարկման մեջ հետաքրքրված է նաև Չինաստանը։ Այնտեղ հասկանում են, որ տարածաշրջանում, որտեղ տարբեր հարցերով միասնական դիրքորոշում չկա, պետք է յուրաքանչյուր երկրի հետ շփում հաստատել։
Փորձագետը կարծում է, որ ցանկացած խոշոր պետություն ուզում է այլընտրանք ունենալ` միակողմանի կախվածության մեջ չընկնելու համար։ Այդ առումով Հայաստանը լավ այլընտրանք է ադրբեջանական ու թուրքական ուղղություններին։
Ոսկանյանը վստահ է, որ այդ դեպքում Թբիլիսին էլ կարող է Երևանում իր համար այլընտրանք գտնել թուրքական ու ադրբեջանական ճանապարհներին։
Ինչ վերաբերում է Բաքու–Թբիլիսի–Կարս «դարի նախագծին», Ոսկանյանը նշեց, որ այն չի կարող խոչընդոտել հայկական ուղղությանը, քանի որ խոսքը երկու տարբեր լոգիստիկ երթուղիների մասին է։
«Պետք չէ մոռանալ, որ դա Հայաստանը շրջափակելու համար ստեղծված զուտ քաղաքական երթուղի է», – պարզաբանեց նա։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am