
Միջադեպը, ինչպես մայիսի 29-ին հաղորդում է «Չեխական ռադիոն», տեղի է ունեցել այն ժամանակ, երբ օդանավը գտնվել է Բրյուսելի օդանավակայանում:
Բաբիշը և նրան ուղեկցող անձինք պատրաստվում էին վերադառնալ Պրահա Բելգիայում տեղի ունեցած միջոցառումից հետո, իսկ ինքնաթիռի անձնակազմը պատրաստվում էր թռիչքի, երբ արձակվել է կրակոցը:
Ինքնաթիռում գտնվողները չեն տուժել, դեպքի այլ մանրամասներ չեն հաղորդվում: «Միջադեպը հետաքննում է ռազմական ոստիկանությունը և անվտանգության ուժերի գլխավոր տեսչությունը»,- նշել է լրատվամիջոցը: