Զգո՛ւյշ, թե չէ էդ էրեխեքն ասելու են՝ էլի խաբեցին. Փաշինյանը՝ Սիսի ճանապարհի մասին. 24news.am
Advertisement 1000 x 90

Զգո՛ւյշ, թե չէ էդ էրեխեքն ասելու են՝ էլի խաբեցին. Փաշինյանը՝ Սիսի ճանապարհի մասին. 24news.am

100 կմ ճանապարհահատված շինարարության փուլում է այս պահին, ևս 97,5 կմ՝ մրցույթի տարբեր փուլերում: Այս մասին մայիսի 30-ին կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց տնարսպորտի, կապի և ՏՏ փոխնախարար Բագրատ Բադալյանը, ապա տեղեկացրեց, որ այս շաբաթ հայտարարվել է դեպի Սիս տանող ճանապարհահատվածի շինարարության մրցույթը, որի բացումը կլինի հունիսի 12-ին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծիծաղելով արձագանքեց. «Մրցույթի բացումը, ոչ թե ճանապարհի: Զգո՛ւյշ եղեք, թե չէ էդ էրեխեքն էլի ասելու են՝ էլի խաբեցին մեզ: Ձևակերպումները պետք է ճշգրիտ լինեն»:

Ըստ վարչապետի՝ ճանապարհների շինարարությունն ունի հոգեբանական նշանակություն երկրում մթնոլորտի, մարդկանց տրամադրության վրա. «Մենք պետք է հնարավորինս արագ տեմպերով և որակի մասին չմոռանալով ճանապարհները բերենք բարձր մակարդակի»:

Կառավարության նախորդ նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործադիրի անդամների ուշադրությունն էր հրավիրել Սիս գյուղի ճանապարհի վերաբերյալ երեխաների բողոքին, որի տեսանյութը լայն տարածում էր գտել:

«Սիս գյուղի երեխեքը հարցազրույց են տալիս, ասում են՝ «Նիկոլն եկավ, խոստացավ, «գլխառադ» արեց ու գնաց»: Այդ ճանապարհն ի՞նչ եղավ, ինչի՞ չենք սարքում, երեխեքը բողոքում են, սենց չեղավ»,- ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

24news.am



Նման նյութեր