
Ֆուտբոլի Պորտուգալիայի ազգային թիմի և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն տարեկան 24 միլիոն դոլար ստանա Nike ընկերությունից, գրում է բրիտանական Sunday Time-ը:
Պորտուգալացին պայմանագիր է կնքել Nike-ի հետ, ըստ որի մինչև կյանքի վերջը կվարձատրվի մարզական հագուստ արտադրող ընկերության կողմից:
Ռոնալդուն դարձել է երրորդ մարզիկն աշխարհում, ում հետ Nike-ը մինչև կյանքի վերջ պայմանագիր է կնքել: Առաջինը՝ ամերիկացի բասկետբոլիստ Մայքլ Ջորդանն էր, հաջորդը՝ ամերիկացի մեկ այլ բասկետբոլիստ՝ Լեբրոն Ջեյմսը: