Անցյալ տարվա փետրվարին, երբ ուղիղ 60 էի դառնում, իմ նկատմամբ իր հետաքրքրությունը լիովին կորցրեց երկրի բյուջեն:
Արձակուրդայիններն ու վերջնահաշվարկներով ստացածս պրծավ մայիսի 31-ին. դա նախորդ տարվա այս օրն է:
Քանի որ միջազգային ծանոթ կազմակերպություններ էլ չունեմ, ուստի անմիջապես գլխի ընկա, որ սկսվում է իմ կյանքի վերջին` ձրիակերության շրջանը:
Ես դառնում էի կնոջ փող ուտող:
Ճիշտ է, դժոխքում տեղս ապահովված էր, բայց դեռևս այստեղ էի, և կարելի էր մի կերպ դիմանալ: Ի վերջո, բնական բաներ են` կինը, փողը, ուտելը, դժոխքը:
Մի բան կար, սակայն, որ լիով անբնական էր լինելու, իմ կարծիքով, եթե շարունակեի. ծխելը:
Ի՞նչ էի կոչվելու այդ պարագային` կնոջ փողը ծխո՞ղ:
Նույն այդ դժոխքում նոր ենթապարունակ պիտի բացեին:
Մի խոսքով` ուղիղ մեկ տարի է` չեմ ծխում:
Տարեդարձ է:
Ասածս էս էր:
P.S. Ուտելու մասին էլ կմտածեմ: ???
Ավագ Եփրեմյանի ֆեյսբուքյան էջից: