
Պատմաբան, Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Շտապ, Օձունի հուշակոթողի սյուները վերջնական կործանման եզրին են:
Սա միակ, եզակի, անկրկնելի կոթող է: Երկրորդը չկա: Նրա քանդակների մեծ մասն այլևս չկա: Մնացածները արագորեն շերտատվում և թափվում են:
Հարկավոր է շտապ հանել կոթողները, տեղափոխել դրանք թանգարան: Այո, սա այն դեպքն է, երբ քարն այլևս բնական միջավայրում չի դիմանում:
Լուսանկարներն արվել են մայիսի 30-ին, 2019 թ.»:
;