
Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում՝ արձագանքելով Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, թե՝ «պետք է ասենք` ով էդ գումարից մի լումա գողացավ, նա շան տղա», գրել է. «Պարոն Շարմազանով, հարգելիս, իսկ մինչ օրս միլիոնավոր լումաներ գողացողներն ի՞նչ են, շան տղա չե՞ն: Ա՛յ եթե ասեք, թե նրանք ի՞նչ են, եթե, որպես իշխանություն, նրանց դավաճան օրինակը ի ցույց դնեք ու պատժեք, ապա մեր հասարակությունն ինչպես կանգնել է, այնպես էլ սարի պես կկանգնի այս նախաձեռնության կողքին: Այնպես որ, իշխանության նկատմամբ վստահության զերոյական մակարդակը թույլ չի տալու, չի ապահովելու այս նախաձեռնության ժողովրդականությունը: Ափսոս»