«Նույնիսկ այն բանական մարդիկ, ովքեր հավատում են թե Նիկոլը կոռուպցիայի դեմ է պայքարում, Արցախի նկտամամբ նրա վերաբերմունքի մեջ անվտանգության սպառնալիք են զգում»
Advertisement 1000 x 90

«Նույնիսկ այն բանական մարդիկ, ովքեր հավատում են թե Նիկոլը կոռուպցիայի դեմ է պայքարում, Արցախի նկտամամբ նրա վերաբերմունքի մեջ անվտանգության սպառնալիք են զգում»

Գրող, հրապարակախոս Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Կարմիր գիծը բանականության և հիմարության միջև

Այնքան անհնարին էր թվում նախկին իշխանություններից ազատվելը, որ երբ Նիկոլը կարողացավ ամբողջ հանրապետությունը ոտքի հանել ու զանգվածներին օգտագործելով իշխանությունը սահեցնել իր ձեռքը, նրան սկսեցին վերաբերվել որպես փրկչի, հրաշագործի, և ինչ անում էր հետևից զանգվածներ էին կուրորեն գնում։ Բայց «հրաշագործությամբ» տարվելու ժամկետներ կան, ով ինչքան երկար է տարվում, էնքան ավելի խարխուլ են նրա գաղափարներն ու իմացությունը։

Իսկ Փաշինյանի դատարանների մուտքերը փակելու հրահանգից և Արցախում իբր պատերազմ հրահրելով տարածք հանձնող դավադիր ուժերի մասին հայտարարությունից հետո, արդեն միայն դատարկագլուխներն ու գործակալները նրան կվստահեն(իսկ նրա թիմակիցներից ու պաշտոնյաներից ոմանք էլ գուցե վստահություն խաղան ելնելով անձնական շահից կամ երկրի սպառնալիքներին իշխանության միջից դիմագրավելու համար)։ Նրա պարանոյիկ իշխանամոլ էությունը որ հենց իշխանության որևէ օղակի կողմից անհամաձայնություն է նկատում, իր աթոռին սպառնալիք է տեսնում, մի քանի ճյուղեր է բացահայտել. մեկը արտահայտվեց դատական իշխանությունը բուռը հավաքելու մուլուցքով. դատարանների դռները փակելը և զտումները ցնցող են, բայց ոչ զարմանալի, քանի որ բոլոր դեսպոտներին է բնորոշ անկախ դատարանը վերացնելն ու իրենք իրենց դատավոր կարգելը։ Բայց մյուս ճյուղը, որ հարվածում է երկրի անվտանգության ամենազգայուն դիրքերին՝ դավադիր կոչելով նրանց, որոնց շնորհիվ առաջին գծում պատերազմը ու իր «կիրթ» կոլեգայի կողմից հայերի նոր ցեղասպանությունը կանխարգելվում է, շատ ավելի վտանգավոր է ու անկանխատեսելի։

Այո, սա էլ նորություն չի, Ստալինն էլ էր գեներալներին բռնում ու գնդակահարում, բայց եթե անծայրածիր Սովետի համար հրամանտարության զտումները երկրի համար մեծ սպառնալիք չէին, ապա աքցանի մեջ առնված երկու Հայաստանների հրամնատարներին հարվածելը, դավաճանության մեջ մեղադրելը այն մարդկանց, որոնց հպարտությունը հաղթանակն ու թշնամուն զսպելն է, ատամները սրած հակառակորդի առաջ դարպասները խոցելի են դարձնում։ Ահա իրոք եկել է հասարկությանը խաղաղության պատրաստելու անհրաժեշտությունը, որ նա կարողանա հասկանալ, թե ով է երերուն խաղաղությունը հարվածի տակ դնում։ Ուրեմն, կարմիր գիծ քաշվեց անվտանգության զգացողության և անպատասխանտվության միջև, բանականության ու հիմարության միջև։

Նույնիսկ այն բանական մարդիկ, ովքեր հավատում են թե Նիկոլը կոռուպցիայի դեմ է պայքարում, Արցախի նկտամամբ նրա վերաբերմունքի մեջ անվտանգության սպառնալիք են զգում, և հասկանում, որ կոռուպցիայի դեմ պայքարից ավելի կարևոր բան կա՝ խաղաղությունը։ Եվ կասկածելի է արդեն այն մտավորականների վաստակը՝ գիտական աշխատություններ և այլն, ովքեր մնացին կարմիր գծի այն՝ հիմարության կողմում՝ շարունակելով Փաշինյանին աջակցել։

Ահա նաև վիթինգի թեմա՝ փորձաքննության ենթարկել Նիկոլին հավատարմություն ցուցաբերող մտավորականների աշխատությունները»։



Նման նյութեր