
Ավտովթարի հետևանքով 35 տարեկանում մահացել է Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Խոսե Անտոնիո Ռեյեսը: Այս մասին հայտնում է Independent-ը: Ֆուտբոլիստի մահվան կապակցությամբ արդեն ցավակցական հեռագրեր են հղել նրա նախկին ակումբները՝ «Արսենալ»-ը և «Սևիլիա»-ն: Ֆուտբոլային կարիերայի ընթացքում Ռեյեսը հանդես է եկել «Սևիլիա»-ում, «Արսենալ»-ում, Մադրիդի «Ռեալ»-ում, Մադրիդի «Ատլետիկո»-ում, «Բենֆիկա»-ում: Խոսե Անտոնիո Ռեյեսը 35 տարեկան էր: