օվՏնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքում գրել է.
«Մի պատմություն պատմեմ
Երբ որոշեցի փոխել իմ կյանքը, ընդամենը միջին օղակի պետական ծառայող էի: Ծառայության էի անցել պետական համակարգում, մեկ այլ` զինված ուժերում ծառայությունից հետո: Պետական ծառայությունը ինձ համար գաղափարական ընտրություն էր, սակայն հինգ տարի էր ինձ պետք հասկանալու, որ ես չեմ կարողանալու այդ համակարգով մասնակցել իմ երազած պետության կայացմանը, քանի որ հասկացել էի արատների խորությունը և իմ թուլությունն ու անզորությունը դրանք հաղթահարելու հարցում:
Դա էր այն շարժառիթը, որ ես որոշեցի հիմնովին փոխել ինձ և որոշեցի ուժեղանալ: Ուժեղանալու համար անհրաժեշտ առաջին բանը, որ եկավ իմ գլխում, ոչ թե շատ փողն էր, կամ մեկ այլ տնտեսական ռեսուրս ունենալը, այլ գիտելիքն ու կրթությունը: Ես ընտրեցի ինձ փոխելու կրթության ճանապարհը և ընտրեցի այն լավագույն կրթական միջավայրը, որ անհնարին կարող էր թվալ:
Շատերն ինձ թվարկում էին այն դժվարություններն ու խոչընդոտները, որ կաին այդ միջանկայլ նպատակին հասնելու ճանապարհին և դրանցից մեկը այդ ժամանակ ահռելի թվացող գումարն էր, որ ես չունեի ու չէի էլ կարող մտածել որ երբևէ կունենամ:
Ես երբևէ խորընդոտներով հաշվարկներ չեմ անում և դրանցսվ պայմանավորված որոշումներ չեմ կայացնում, երբևէ չեմ մտածում, որ չունեմ սա, չունեմ նա, երբ իմ առաջ նպատակ եմ դնում: Ես փորձում եմ ձեռք բերել այդ ռեսուրսը և գնալ դեպի նպատակ: Նման մոտեցումն էր և կազմակերպված աշխատանքը, որ ինձ հնարավորություն տվեց մասը կազմելու լավագույն գիտական և կրթական համակարգերի, որտեղ միջավայրը փոխեց ինձ հիմնովին, որտեղ ես էլ ավելի հավատացի իմ ուժերին և էլ ավելի վստահ եմ ասում, որ անհնարինը միջակներինն է, անհնարը միայն գլխում է:
Ես նման կերպ եմ տեսնում Հայաստանի զարգացումը: Հայաստանի իմ տեսլականը շատերին անիրագործելի է թվում և մարդիկ սկսում են թվարկել այն խոչընդոտները և ռեսուրսների բացակայությունը, որ անհրաժեշտ է հասնելու իմ պատկերացրած երազի երկիր Հայաստանին: Նման դեպքերում բերում եմ վերոնշյալ պարզ օրինակը: Հետևաբար, ես չեմ կարող մեր երկրի համար միջակ երազանքներ և ցանկություներ դնել, նույնիսկ ՀՆԱ-ների կամ ՏԱՑ-երի երկնիշ աճերը բավարար չեն լինելու իմ պատկերացրած Հայաստանի ստեղծմանը:
Իմ ու մեր առաջ պատկերացնում և դնում եմ ամենաանհնարին թվացող տեսլականը և հաշվի չեմ առնելու խոչընդոտներն ու ռեսուրսների բացակայությունը: Գործելու եմ այնպես ինչպես արել եմ իմ սեփական անձը փոխելիս, իմ սեփական երազը իրականություն դարձնելիս: Ես միջակ նպատակներ և ցանկություններ չեմ ընդունում, ուղղակի տնտեսական աճի ձգտելը ինձ համար միջակ երազանք է:
Հավատում եմ, որ Հայաստանը դարձնելու ենք աննկարագրելի առանձնահատուկ երկիր, որը ոչ միայն իր քաղաքացիների համար, այլ նաև ամբողջ աշխարհի համար բարիք է ստեղծում, որտեղ աղքատությունն ու սովը մոռացված բառեր են, որտեղ մարդը գերագույն արժեքն է, որտեղ մարդը աշխատանքային ռեսուրս չէ, որտեղ հայ և հայաստանցի մարդը աշխարհի համար օրինակելի տեսակ է:
Մենք կարող ենք դառնալ այդ առնաձնահատուկ պետությունը, մենք ունենք բոլոր նախադրյալները, այլ տարբերակի ձգտողները միջակներն են, ես և գաղափարակիցները միջակների հետ ճանապարհ չունենք, ես ձգտում եմ անհնարինին և վստահ եմ դա իրականություն է դառնալու»: