«Վեթթինգ բոլոր այն դատավորներին, ովքեր հեղափոխականների դեմ վճիռ կկայացնեն»
Advertisement 1000 x 90

«Վեթթինգ բոլոր այն դատավորներին, ովքեր հեղափոխականների դեմ վճիռ կկայացնեն»

Վահան Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վեթթինգ բոլոր այն դատավորներին, ովքեր հեղափոխականների դեմ վճիռ կկայացնեն

Այն բանից հետո, երբ դատարանը վճռել է որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը զրպարտել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանին և պարտավորցրել հերքել զրպարտությունը, Արսեն Թորոսյանը վիրավորել է դատավորին և ասել՝ նրան վեթթինգի են ենթարկելու։

Արդեն հայտնի էր, որ վեթթինգի են ենթարկվելու այն դատավորները ովքեր վճիռներ կկայացնեն, որոնք վարչապետի սրտով չեն լինելու։ Թե ինչպես դատավորը պետք է կողմնորոշվի որ վճիռն է լինելու վարչապետի սրտով, կախված է նրա ունակություններից, որը կստուգի վեթթինգի հանձնաժողովը։

Հիմա պարզվեց վեթթինգի 2-րդ կետը.

Այն դատավորը՝ ով նախարարի դեմ վճիռ կկայացնի, կենթարկվի վեթթինգի։

Սակայն հարց է մնում.

Դատավորները մինչև ո՞ր աստիճանի պաշտոնյաների դեմ իրավունք չունեն վճիռներ կայացնելու, վարչապետի՞, սա պարզ է, նախարարների՞, հավանաբար, իշխող կուսակցության պատգամավորների՞, նույնպես, իսկ փոխնախարարների և վարչության պետերի դեմ կարո՞ղ են վճիռ կայացնել։

Ահա, պետք է վեթթինգի օրենքում այս հարցը հստակեցնեն, քանի որ դատվորների համար իրոք դժվար կլինի կողմնորոշվել։
Պարզաբանումը նաև քաղաքացիներին է անհրաժեշտ, որ նրանք իզուր տեղը պաշտոնյաների դեմ հայց չներկայացնեն»։

Վիթինգ բոլոր այն դատավորներին ովքեր հեղափոխականների դեմ վճիռ կկայացնենԱյն բանից հետո, երբ դատարանը վճռել է որ…

Gepostet von Vahan Ishkhanyan am Samstag, 8. Juni 2019



Նման նյութեր