
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է այս լուսանկարը՝ գրելով. «։)։)։) Հանդիպմանը քննարկվեցին քեռու բացակայության ընթացքում իրականացված անկարգությունները, դրանց հետ կապված անցուդարձը և տան անդամների բողոքները։ Անդրադարձ եղավ կարգապահությանը և անվտանգ խաղեր խաղալու նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին։ Շոշափվեց նաև կոտրված և այլևս անպիտան խաղալիքները նորով փոխարինելու անհրաժեշտությունը։ Եվս մեկ անգամ շեշտվեց հարևանների հարաբերական անդորրը պահպանելու կարևորությունը»։