
Պաշտոնական այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի մայրաքաղաքի հուշահամալիր:
Ինչպես հայտնեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, երևանյան պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին:
Երևանի քաղաքապետը ծաղիկներ է խոնարհել Արցախյան ազատամարտում զոհված հերոսների շիրիմներին: