«Ինչպես ասում են՝ բաժակս լցված է». Լիլի Միքայելյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

«Ինչպես ասում են՝ բաժակս լցված է». Լիլի Միքայելյան. life.panorama.am

Life.panorama.am-ը զրուցել է դերասանուհի Լիլի Միքայելյանի հետ. նա մայրանալուց հետո կարիերայում դադար էր հայտարարել: Լիլիի փոքրիկը` Արմինեն, արդեն 1.3 տարեկան է, դերասանուհին էլ պատրաստ է վերադառնալ աշխատանքային գործունեության, միայն թե դեռ իրեն գոհացնող առաջարկ չի ստացել:

«Բավականին երկար ժամանակ պարբերաբար առաջարկներ էի ստանում, սակայն մերժում էի դրանք, քանի որ ուզում էի ողջ ժամանակս բալիկիս տրամադրել: Հիմա էլ, իհարկե, առաջին տեղում աղջիկս է, սակայն արդեն պատրաստ եմ հետաքրքիր համագործակցությունների»,- նշել է դերասանուհին:

«Շատ եմ կարոտել նկարահանումներին, իմ ակտիվ աշխատանքային պրոցեսներին, սակայն ուզում եմ որակյալ գործերում մասնակցություն ունենալ, չեմ ուզում նկարահանվել, միայն նկարվելու համար: Միաժամանակ նշեմ, որ կարոտս ավելի շատ թատրոնի նկատմամբ է մեծ, ինչպես ասում են` բաժակս լցված է, հիմա կարիք ունեմ մեջս եղած էմոցիաները բեմում արտահայտել: Հիմա թատրոնից առաջարկներ ունեմ, սակայն ավելի շատ հակված եմ կոմերցիոն  ներկայացումներում խաղալ, քանի որ չեմ կարողանա երկար ժամանակ անցկացնել թատրոնում: Շատ կցանկանամ աշխատել Նիկոլայ Ծատուրյանի հետ, ով իմ կուրսի ղեկավարն է եղել: Նրա հետ աշխատելը շատ ուրիշ հաճույք է: Կցանկանամ նաեւ Նարինե Գրիգորյանի հետ աշխատել»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: