«Գիտեմ, որ սրանից հետո ինձ «Շանթում» պատերի տակ դավաճան են անվանելու»
Advertisement 1000 x 90

«Գիտեմ, որ սրանից հետո ինձ «Շանթում» պատերի տակ դավաճան են անվանելու»

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող X-Facto» նախագծի առաջին եթերաշրջանի հաղթող Վրեժ Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «X Factor» նախագծում Դրախտիկ գյուղի մասնակից, 17 տարեկան Եղիշեի ելույթի ժամանակ ժյուրիի անդամների պահվածքին:

«Արվեստն ու շոուն դրանք միմյանց հետ սերտորեն կապված երևույթներ են։ Իսկ տգիտությունը, ինտելեկտի պակասությունն ու ցինիզմը դրանք առհասարակ արվեսից միլիոնավոր կիլոմետրեր հեռու են։ Շատ եմ ցավում, որ իմ կողմից շատ սիրելի «Շանթ» հեռուստաընկերության եթերը , որի միջոցով գյուղից եկած ինձ նման երիտասարդներին ժամանակին մեծ ճանապարհ է հարթել այսօր ապականել են «շոու» բառի տակ և հանրությանը կերակրում են համաշխարհային նախագիծը թերարժեք մտածողության, թիթեռի կյանք ունեցող, քստմնելի ու էժանագին իբրև «ռեյտինգ» ապահովող միջոցներով։

ԱՓՍՈՍ ….. ՑԱՎՈՒՄ ԵՄ ԲԱՅՑ ՍԱ Է ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ։

Հ.Գ. Գիտեմ, որ սրանից որոշ լածիրակներ առիթը բաց չեն թողնի և ինձ «Շանթում» պատերի տակ դավաճան են անվանելու»: