
Ֆուտբոլի ԱՄՆ առաջնության մասնակից «Ռեալ Սոլթ Լեյք»-ի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը երկրորդ լավագույն ֆուտբոլիստն է անցնող մրցաշրջանում:
«Ռեալ Սոլթ Լեյք»-ի անցկացրած քվեարկության արդյունքում Մովսիսյանը գրավել է երկրորդ հորիզոնականը՝ առաջինը զիջելով դարպասապահ Նիկոլաս Ռիմանդոյին:
Յուրա Մովսիսյանը «Ռեալ Սոլթ Լեյք»-ում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 9 գոլի հեղինակ: