
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Չգիտեմ՝ որ մի բացառիկ ծառայության համար է այս ամիս Ազգային ժողովի պատգամավորներիս աշխատավարձին հավելագրվել պարգևավճար։ Երկրում բազմաթիվ անելիքներ կան, և այս խորհրդարանը դեռ ամբողջությամբ չի կարողանում պատասխանել երկրի առաջ կանգնած մարտահրավերներին, ուստի անընդունելի և մերժելի է այս պարգևավճարը։ Կարծում եմ պետք է դիմել Ազգային ժողովի նախագահին և միասնաբար հրաժարվել այդ փողից»։