Սոսի Թաթիկյան. «Նրանց առաջին ենթա-հարցն այն էր, թե մեր հեղափոխությունը և այն առաջնորդող ուժն ինչ տիպի է»
Advertisement 1000 x 90

Սոսի Թաթիկյան. «Նրանց առաջին ենթա-հարցն այն էր, թե մեր հեղափոխությունը և այն առաջնորդող ուժն ինչ տիպի է»

Հանրային կառավարման մասնագետ Սոսի Թաթիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Անցյալ տարվա ապրիլի կեսերին այլևս չկարողացա հեռավոր Ադդիս Աբեբայից հետևել հեղափոխությանը, տոմս գնեցի ու ժամանեցի Երևան: Ամսի 21-ի հուզումնալից օրը իմ ֆրանսիացի դասընկերների հետ մասնագիտական զանգ ունեցա, որի սկզբում նրանք հետաքրքրությամբ հարցրեցին, թե Հայաստանում ինչ է տեղի ունենում: Նրանց առաջին ենթա-հարցն այն էր, թե մեր հեղափոխությունը և այն առաջնորդող ուժն ինչ տիպի է` աջ թե ձախ, սոցիալիստական, լիբերալ, ցենտրիստ թե կոնսերվատիվ, մի խոսքով` ինչ -իզմի է պատկանում:

Ես շփոթվեցի այդ հարցից ու ասեցի, որ չեմ կարող պատասխանել, քանի որ Հայաստանում գործընթացները այլ գաղափարների շուրջ են միավորվում: Հետո ժամանակ առ ժամանակ հիշում էի այդ խոսակցությունն ու մտածում, որ հասարակ հարցի չեմ կարողացել պատասխանել:

Այսօր հասկացա, որ փաստորեն ճիշտ եմ պատասխանել»:



Նման նյութեր