ԶԼՄ-ում լուրեր էին տարածվել, որ իտալացի դերասանուհի Օրնելա Մուտին ցանկանում է ընդունել ռուսաստանյան քաղաքացիություն, քանի որ ամուսնանում է ռուս օլիգարխի հետ:
Իրականում ամեն բան այլ է: 61-ամյա կինոաստղը վերջերս 3-սենյականոց բնակարան է գնել Մոսկվայի կենտրոնում՝ սրտի թելադրանքով: Նա ընտրյալ ունի, որն իսկապես մեծահարուստ է, սակայն ամենևին էլ ռուսաստանցի չէ: Նրա ուղեկիցը նույնպես Իտալիայից է՝ Ֆաբրիս Կերերվեն է, ով զբաղվում է ցանցային մարքեթինգով: Նրան Իտալիայում անվանում են «ցանցային մարքեթինգի արքա»:
Կերերվեն 51 տարեկան է, բիզնեսը սկսել է Հերբալայֆից: Ամուսնացած է, բայց իր կյանքը 2008 թ. կապել է Մուտիի հետ: Նրանք պաշտոնապես ամուսնացած չեն, սակայն միշտ իրար հետ են:
Կարերվեի բիզնեսի կենտրոնը Ռուսաստանում է, դա է պատճառը, որ նա տեղափոխվել է Մոսկվա, իսկ նրա հետևից՝ կինոաստղը:
«Ինչպես Չելենտանոն» տեսահոլովակում նրանք միասին են նկարահանվել են և միասին էլ մասնակցել են հոլովակի շնորհանդեսին, որի ժամանակ էլ ի լուր աշխարհի Մուտին հայտարարել է, որ ցանկանում է ստանալ ռուսական քաղաքացիություն… հավելելով, որ պետք է հպարտանալ ընտրությամբ, ինչպիսին էլ այն լինի:
Հիշեցնենք, որ Օրնելա Մուտիի իսկական անունը Ֆրանչեսկա Ռիվելլի է: Նրա հայրը Նեապոլից է, իսկ մայրը՝ Էստոնիայի գերմանուհի: Մուտին ամուսնացած է եղել 2 անգամ, ունի դուստր և 2 տղա:
Ի դեպ, Ֆաբրիս Կերերվեն ծնվել է 1965 թ. Իտալիայում, աղքատ ընտանիքում: Ունի 4 երեխա: Նրա ապահարզանի մասին պաշտոնական ոչ մի տեղեկություն չկա:
kp.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը