«ՔՊ համագումարի ռազմական հաղորդագրությունները». Ստեփան Դանիելյան
Advertisement 1000 x 90

«ՔՊ համագումարի ռազմական հաղորդագրությունները». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՔՊ համագումարի ռազմական հաղորդագրությունները. ինձ մի կերպ ստիպեցի մի քանի բան կարդալ ՔՊ համագումարի նյութերից, որոնք ռազմաճակատից եկող հաղորդագրություններ էին հիշեցնում։ Վերնագրերից դատելով` ծրագրային թեզերը հետևյալներն էին.

-«Ձեր բոշայական կեցվածքով նսեմացնում եք մեր ողջամիտ դատող ժողովրդին». Սասուն Միքայելյանը` նախկին իշխանություններին, նաև. «Էդ ինչ ջիգյար եք կերել, ձեր վերակենդանանալը կարող է ունենալ միայն մեկ նպատակ` վերջնականապես վերացնել ու հողին հանձնել սեփական ժողովրդին, ձեր այսօր այս միտինգային ոճը կարող է հանգեցնել ինչ-որ ընդհարման, որի արդյունքում համոզված եմ, որ տուժողը լինելու եք դուք»:

– «Հայաստանն է այսօր ժողովրդավարության բաստիոնն աշխարհում, ոչ թե ԱՄՆ-ն ու Եվրոպան»․ Արարատ Միրզոյան. նաև պարզվում է, որ արդեն կա գաղտնի պահվող «ՀՀ երազանք», որը չպետք է պարտվի:

Պարզվում է, որ ոչ միայն կա ձևակերպված «ՀՀ երազանք», այլև այդ երազանքին պատերազմ է հայտարարված. «Արարատ Միրզոյանը` իշխող ուժին հայտարարված է պատերազմ»։

– «Բավարար կամք ունենք, որ հին կոռուպցիոն համակարգի ռեսուրսներն սպառվեն, և նրանք հայտնվեն «բոմժի» կարգավիճակում». Փաշինյան։

– «Դեռ կան ուժեր, որոնք նախկինի պես փորձում են ուղղորդել քաղաքացիներին». Լենա Նազարյան:

Այս պատերազմական սվոդկայից բացի մի ուշագրավ վերնագրի էլ հանդիպեցի, որը ռազմականացված չէր. «Արդարադատության նախարարի թեկնածուի հետ կապված դեռևս որոշում չկա». Ավինյան։ Փաստորեն, այս իշխանության անկյունաքարային ռեֆորմը՝ վեթինգը և
անցումային արդարադատությունը, գաղափարական ու իրավաբանական «հայր» կամ «մայր» դեռ չունի, ում կարողանան նախարար նշանակել՝ հնին էլ հանել են։ Ուրեմը, ռեֆորմները դեռ ճարտարապետ չունեն, ուղղակի պրարաբներն առանց ճարտարապետական նախագծի են գործն սկսել։ Մի խոսքով, չկարողացա ինձ ստիպել նոր բան կարդալ։ Գնամ զինվեմ, ոնց-որ թե թեժ է լինելու»։



Նման նյութեր