ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովին, որի ժամանակ դժգոհություն է հայտնել հայկական ներուժի արդյունքում հանգանակված գումարի չափից:
Մասնավորապես՝ վարչամպետը նշել է, որ ամեն տարի ուրախությամբ արձանագրվում է, որ համահայկական հիմնադրամի շրջանակներում հանգանակվել 15, 10, 20 մլն դոլար:
«Դա իհարկե շատ կաևոր և գնահատելի է, բայց եկեք հասկանանք՝ ինչպես է երևում կողքից, դրսից, ուրիշների համար: Նրանց համար հարց է ծագում. Սա՞ է հայկական ներուժը, հայկական ներուժն այն է, որ ամբողջ աշխարհում հավաքվում է 15 մլն դոլար և դրա համար ուրախանու՞մ են»,- ասաց ՀՀ վարչապետը:
Նա ընգծեց, որ հայկական ներուժի դեմ հայտնի ուժերը տարեկան միլիարդավոր դոլարներ են ծախսում, որպեսզի հայկական ազդեցությունը ամբողջ աշխարհում նվազեցվի: