Իրավապաշտպան, Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կենսագրություն ու հետագիծ չունեցող մարդկանց առանցքային ինստիտուտներ վստահելը չեմ ողջունում։ Սովորաբար դա պայմանավորված է լինում այնպիսի «սևագործ» խնդիրներ լուծելու հանձնառությամբ, որոնք կենսագրություն ու հետագիծ ունեցող մարդիկ պարզապես չէին կարող ստանձնել։ Ամեն ինչ տրամաբանական է»։







