«Փաշինյանն ի՞նչը նկատի ունի». Էդուարդ Շարմազանով
Advertisement 1000 x 90

«Փաշինյանն ի՞նչը նկատի ունի». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մտահոգիչ է, երբ առաջնորդն ավելի փառասեր է լինում, քան հանճարեղ. մենք չենք ներում իրար, որովհետև ստրուկին հատուկ հոգեբանությամբ ներում ենք արտաքին թշնամուն: Այոʹ, ներում ենք արտաքին թշնամուն, քան մեկս մյուսին: Նախորդ դարում արտաբերած նժդեհյան այս խոսքերը, հիրավի, մարգարեական են դարձել: Փաշինյանն ու իր իշխանությունն Ալիևից կիրթ և նորմալ մարդու տպավորություն է ստանում, իսկ Արցախն ազատագրած հերոսներին կամ մերժում, կամ հեղափոխական ու սև հռչակում, կամ կալանավորում: Քանիցս, ճշմարիտ էր մեծն Նժդեհը՝ ասելով թե անեծք է առաջնորդի նախանձն ու եսականությունը: Մտահոգիչ է, երբ առաջնորդն ավելի փառասեր է, քան հանճարեղ:

Հ.Գ. Երբ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարում է, թե արտաքին քաղաքական դիվանագիտական ճակատում ձեռքբերումներ է գրանցել, ի՞նչը նկատի ունի… Ալիևին կիրթ և նորմալ համարե՞լը, Դուշանբեի վերելա՞կը, թե՞ ՀԱՊԿ-ի Գլխավոր քարտուղարից զրկվելը…»:



Նման նյութեր