Էրեկվանից կերան Վիգենին, արի, նախարար, էդքան կռուտիտ էղի. Սեյրան Սարոյան (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Էրեկվանից կերան Վիգենին, արի, նախարար, էդքան կռուտիտ էղի. Սեյրան Սարոյան

«Մտածում էի, որ էս հարցը գա, առանց մի բառ խոսալու կընդունվի, որովհետև սենց միասնական հարցեր քիչ են բերվում ԱԺ, որը ժողովրդի օգտին ա, էլի: Հենց փորձեցին ժողովրդի օգտին մի բան անել` էլ գող կատու, էլ քաչալ շուն, էլ ով ինչ գողցավ բանակից: Հիշեցին, թե ով ոնց տները սարքեց, ով բանակից տուշոնկա գողցավ:

Բանակից ով ինչ գողցավ կերավ, մեկ ա քթերից դուրս ա գալու: Իրանց քթերից էլ դուրս չգա, էրեխեքի քթերից ա դուրս գալու: Ավելի լավ ա Աստված պատժի, քան դատախազը: Բայց ապրիլին, էն ա` Նիկոլս կասի, բոլորը միասնական գնացին կռիվ: Ա’յ մարդ, պիտի պատերազմ լինի, որ միասնական լինե՞նք: Մեր պետությունը քյասիբ ա, փող չունի, որտեղի՞ց տա: Ասում եք` գեներալները գող ավազակ են, գյուղ կա՞, որ շուն չլնի:

Սարգսյանը` Վիգենը, էս փողերը իրանց տուն չի տանելու: Ամենահեշտ բանը մարդուն վարկաբեկելն ա, ցեխ շպրտելն ա, ամոթ ա, ազերբեջանցիք էլ են նայում: Ֆեյսբուքներում էլ ինչ ասես գրում են` հարուստները թող փողերը տան… Ա’յ մարդ, հարուստը գրող էլ չի տա: Էս ժողովուրդը ե՞րբ պիտի հասկանա, որ ինքն ա իրան պահողը: Երեկվանից սկսած` կերան էս նախարարին, նույն հարցը մեկ դեմից են տալիս, մեկ հետևից են տալիս, դե արի, նախարար, մտածի ոնց կռուտիտ էլնես, որ պատասխանես»,- ասաց Սարոյանը:

Տեսանյութը՝ 1in.am-ի: