«Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանն այսօր ընթացող դատական նիստից հետո անդրադարձել է բենզինի գնի հնարավոր նվազմանը:
«Ցանկալի է, որ միջազգային գներն իջնեն, մենք էլ իջեցնենք։ Սպասենք գնանկմանը. միջազգային գները կհուշեն։ Կերևա 10-15 օրվա ընթացքում: ԱՄՆ-ն պահեստային ֆոնդից պիտի բենզին բաց թողնի»,- ասաց նա:
Անդրադառնալով դաշտում նոր ընկերությունների ի հայտ գալուն՝ Բեգլարյանը նշեց. «Մանր-մունր ընկերություններ կան: Ես միշտ էլ ասել եմ, որ դաշտն ազատ ա եղել, մրցակցության հետևանք է: Ով ուզում է՝ կարող է բերել, բացարձակ ոչ մի խոչընդոտ չկա»: