Վրաստանի նախագահի նստավայրը կկահավորեն հնաոճ կահույքով
Advertisement 1000 x 90

Վրաստանի նախագահի նստավայրը կկահավորեն հնաոճ կահույքով

Վրաստանի նախագահի՝ Թբիլիսիի Աթոնելի փողոցի վրա գտնվող նստավայրի վերանորոգումն ավարտված է: Առաջիկայում այն կկահավորեն:  Շենքի պատմական ժամանակաշրջանը պահպանելու նպատակով այն կկահավորեն հնաոճ կահույքով:

Նախագահի խոսնակ Խաթիա Մոիսցրափիշվիլիի հայտարարությամբ՝ այն բանից հետո, երբ Օրբելիանիներին պատկանող պալատը կստանա իր նախկին տեսքը, դրա մի հատվածը կվերածվի թանգարանի և այցելուներ կընդունի: Արվեստին աջակցելու նպատակով նստավայրում կկազմակերպվեն նաև ցուցահանդեսներ:

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի՝ Աթոնելի փողոցի նստավայրի աշխատակիցները այն անվանում են «իշխան Օրբելյանիների պալատ», թեև  մեզ հայտնի շենքը պարզապես կառուցվել է նախկին պալատի տեղում՝ 20-րդ դարասկզբին՝ բնապատկերային ճարտարապետական ​​ոճով և շարունակել է կրել պատմական անվանումը:

Պատմական աղբյուրների համաձայն՝ Օրբելիանիների պալատը Թեիմուրազ 2-րդ արքան նվիրել էր իր փեսային՝ արքայազն Դիմիտրի Օրբելյանիին: 19-րդ դարում շենքը խարխլվել ու քանդվել էր: Նույն  տեղում հետագայում կառուցվել էր նախագահ Զուրաբիշվիլի նստավայրի համանուն պալատը:

shantnews.am