
Իրանական հակաօդային հրթիռը ամերիկյան անօդաչու թռչող սարք է խոցել միջազգային օդային տարածքում՝ Հորմուզի նեղուցի երկնքում: Այս մասին Reuters-ին հաղորդել է ԱՄՆ պաշտոնյաներից մեկը՝ անանունության պայմանով:
Ըստ պաշտոնյայի՝ դա եղել է MQ-4C Triton դրոն: Այլ մանրամասներ չեն հաղորդվել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS .am-ը, «Իսլամական Հանրապետության պահապանների կորպուսի» հայտարարության համաձայն՝ իրանական կողմը խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարք, որը խախտել էր Իրանի օդային տարածքը: