«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է, հեղափոխական Նիկոլ Փաշինյանը՝ սխալ»
Advertisement 1000 x 90

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է, հեղափոխական Նիկոլ Փաշինյանը՝ սխալ»

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում շատ, ահվանահական շատ ճիշտ բան ա ասել․ “Մեկ տարվա կառավարությունից 30 տարվա խնդիրների լուծումներ պետք չէ ակնկալել”։ Ավելին՝ վարչապետը կարար ասեր, որ ոչ թե մեկ այլ 5 տարում էլ դեռ լիքը հարցեր չի կարա լուծվի ու չկա գեթ մի մարդ, որ կարա սրա հետ չհամաձայնվի բացի հեղափոխության ղեկավար Նիկոլ Փաշինյանից․․․ Ամեն ինչում ինքնա մեղավոր։

Ամեն ինչ իրա խոսքերն են մեղավոր, խոսքեր, որոնք ասվում էր պետքի հմար ու հանրությանը հրապարակում պահելու, ծափեր լսելու ու ժողովրդի թեկնածուն դառնալու համար։

Էն որ հեսա միանգամից տնտեսական աճա լինելու, էն որ ինչքան օլիգարխ կա հեսա սաղի փողերը վերցնելու ենք ու դուք լավ եք ապրելու, էն որ հեսա մենաշնորհները վերանումա ու ամեն ինչի գինը ընկնումա, էն որ հեսա ցենտր ու գրագետ կադրեր ենք բերում ու բոլորը խզարելու են, էն որ հենց եկա պաշտոնի միանգամից շատ շաատ արագ ներդրումներա գալու, ու շատ շաատ արագ սաղիդ վիճակը լավանալուա, դուք դա կզգաք ու կապ չունի ինչքան են քանդել երկիրը հեսա արագի մեջ երկիրը ծաղկեցնելու ենք ու բոլորը ուրչախանում ծափահարում ու հավատում էին։

Ինչ եմ ուզում ասեմ՝ հարգելի պարոն Վարչապետ սպասողները մեղավոր չեն, Դուք էլ մեղավոր չեք, էն հեղափոխական Նիկոլնա ասել սպասեք նաղդ անելու եմ, մենակ ինձ ընտրեք խզարելու եմ ու հիմա իրա համար ստիպված Դուք եք պատասխան տալիս։

Հ․Գ․ Պարոն Վարչապօետ, մեկ էլ կլինի չասեք, որ կառավարությունը իր առաջ դրված բոլոր խնդիրները գերազանց կատարելա․․․ 100 փաստի արև եմ ասում, մի քիչ գռոտեսկա։

ԷՀ!!!

Ankakh Hayastan



Նման նյութեր