Հայաստանում իհարկե կա աշխատանքի խնդիր, բայց աշխատողի խնդիդրը առավել ծանր է։ Ես չեմ խոսում լավ մասնագետների պակասի մասին, դա միշտ է եղել, խոսքս էն ամենասովորական, որևէ կրթություն ու փորձ չպահանջող աշխատանքի մասին է։ Ընկերս ելակի ջերմոց ունի ու իրեն վերջերս անհրաժեշտ էր ավելացնել հատապտուղը հավաքող, տուփերի մեջ դնող կանանց թիվը:
Պատկերացրեք Աբովյան, Եղվարդ, Նոր Հաճն քաղաքներում, Նոր Գեղի, Քանաքեռ-Ավան, Մրգաշեն և այլ գյուղերում ինքը չի կարողանում գտնել աշխատողներ։ Աշխատավարձը սկսում է 100.000 դրամից (լավ արդյունքներ ցուցաբերելու պարագայում աճում է), ընկերությունը տրամդրում է տրանսպորտ, նաև բժշկական ապահովագրություն։ Հիմա ամենահետաքրքիրը։ Ասում է՝ ոմանք գալիս են, իմանում պայմանները ու հետո հարցնում արդյո՞ք հնարավոր է աշխատել առանց գրանցվելու։ Ընկերս, բնական է, ասում է, որ նման հնարավորություն չկա։ Իրանք էլ թե բա․ «Հեն ա 35․ 000 նպաստ ենք ստանում, 65.000-ի համար գանք աշխատե՞նք»։
Էս ա մարդկանց մտածելակերպը։ ՀՀ գյուղերի ու քաղաքների շատ ընտանիքներ ֆիկտիվ բաժանվում են, որ պետությունից նպաստ ստանան, կիսասոված նստեն, բայց ոչ մի դեպքում չաշխատեն։
Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից: