Հարգելի՛ գործընկերներ,
Արդեն երկրորդ օրն է ինչ մի շարք լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում, իբրև թե «Անալիտիկի գործով» ձերբակալված Անի Հովհաննիսյանի դեմ քրեական գործը կարճվել է: Կցկտուր և իրարամերժ հրապարակումներ են հայտնվում մամուլում, որոնց մի մասը գրում է առաջադրված նոր մեղադրանքների մասին, մյուս մասը՝ ընհդանրապես դրանք բացառում է: Հատուկ քննչական ծառայությունը կարծես թե կորցրել է իր լրատվական ծառայությանը, որը ոչ մի կերպ չի անդրադառնում ՀՔԾ-ին ուղղված մեղադրանքներին: Եթե Անի Հովհաննիսյանը չի կատարել մեղադրականում իրեն ներկայացված հանցանքները՝ ապա ի՞նչ հիմքով է վեց ամիս գտնվում ազատազրկման մեջ: Եթե կատարել է, և եթե կան նոր մեղադրականներ, ապա ինչո՞ւ ՀՔԾ-ն չի տրամադրում այդ պարզ տեղեկությունները լրատվամիջոցներին:
Ակնկալում ենք, որ ՀՔԾ-ն անհապաղ կարձագանքի տարբեր լրատվամիջոցներում իրեն ուղղված քննադատությանը, ինչով կպարզաբանի թե ինչու է Անի Հովհաննիսյանը պահվում կալանքի տակ, հակառակ պարագայում ակնկալում ենք, որ անմեղ մարդը պիտի անմիջապես ազատ արձակվի: Օրենքը մեր երկրում պիտի հավասարապես գործի բոլորի համար:
ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի գրասենյակ
Լուսանկարը՝ Photolure-ի