Ոսկի է, այլ ոչ թե սկսեսուր․ ինչո՞ւ Մարգարիտա Սիմոնյանը չի կրի վարդագույն կոստյում. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Ոսկի է, այլ ոչ թե սկսեսուր․ ինչո՞ւ Մարգարիտա Սիմոնյանը չի կրի վարդագույն կոստյում. armeniasputnik.am

RT հեռուստաալիքի և Sputnik գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը պատմել է սկեսուրի՝ հայտնի դերասանուհի Լաուրա Գևորգյանի հետ իր հարաբերությունների մասին։

RT հեռուստաալիքի և Sputnik գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը խոստովանել է, որ շատ է կարոտում սկեսուրին՝ հայտնի դերասանուհի Լաուրա Գևորգյանին, որը հանգստանալու է մեկնելու Երևան։

Սիմոնյանը սկեսուրի լուսանկարը հրապարակել է Instagram սոցիալական ցանցում։

«Իմ ոսկե սկեսուրը մեկնել է իր սիրելի Երևան՝ հին ամառանոց, որը կառուցել է նրա ամուսինը՝ Էդմոնդ Քեոսայանը, որտեղ ընկուզենիների այգի է և բուրավետ լեռնային հով եղանակ։ Իսկ մենք կարոտում ենք»,- գրել է Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ «Միլիոնանոց գաղտնիք» հաղորդումից հետո շատերը հարցնում են, թե ինչպես կառուցել հարաբերությունները սկեսուրի հետ, առավել ևս, եթե նրա հետ ապրում ես մի հարկի տակ։
«Պատասխանում եմ։ Պետք է տուն կառուցել։ Պետք չէ հարաբերություններ կառուցել։ Ուղղակի պետք է սիրել։ Այդ ժամանակ կնկատես միայն լավը։ Իսկ սկեսուրների բոլոր դիտողությունները և խրատները, օրինակ, «մի հագիր այդ վարդագույն կոստյումը, այն ինձ դուր չի գալիս», միայն հաճելի կլինեն։ Իհարկե, չեմ հագնի։ Ինձ համար ի՞նչն է ավելի թանկ՝ երեխաներիս տատի՞կը, իմ սիրելիի մայրը՞, թե՞ վարդագույն կոստյումը։ Լաուրոչկա Աշոտովնա, շուտ վերադարձեք, մենք կարոտում ենք», – գրել է Սիմոնյանը։

Նշենք, որ այս տարվա հունվարի վերջին ընտանիքը տոնել է Լաուրա Գևորգյանի հոբելյանը։ Նա դարձել է 80 տարեկան։ Սիմոնյանը գրառումներից մեկում պատմել է, որ ամեն ինչից զատ նրա սկեսուրը տաղանդավոր դերասանուհի է, որն ամբողջ կյանքում նկարահանվել է միայն իր ամուսնու՝ «Անորսալի վրիժառուների» ռեժիսոր Էդմոնդ Քեոսայանի հետ։

armeniasputnik.am