Բանգլադեշի Մաուիվիլբազար քաղաքի շրջանում առնվազն հինգ մարդ է զոհվել կամրջին մարդատար գնացքի վթարի հետևանքով, տուժել է ավելի քան 100 մարդ: Այդ մասին հունիսի 24-ին հայտնել է The Daily Star տեղական թերթը: Upaban Express ընկերության գնացքը Սիլհեթ քաղաքից ուղէորվում էր Դաքքա:
Վթարը տեղի է ունեցել կիրակի տեղական ժամանակով 23:50-ին, երբ շարժակազմը դուրս է ընկել ռելսերից՝ ընթանալով կամրջով, և վագոնններից մեկն ընկել է ջրանցքը: Փրկարար գործողությանը ներգրավվել են հրշեջ հաշվարկներ և տեղի բնակիչները: Կուլաուրի երկաթուղային ոստիկանության տեղամասի պետ Աբդուլ Մալեքն ասել է, որ պատկան մարմինները դեռ պետք է տեղի ունեցածի ամբողջական հետաքննություն անցկացնեն: «Զոհերի թիվը կարող է աճել»,- նախազգուշացրել է նա: Սիլհեթի և այլ շրջանների միջև երկաթուղային հաղորդակցույթունը վթարից հետո ժամանակավորապես դադարեցվել էր: