
91 տարեկան հասակում ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Բել էր քաղաքում մահացել է ամերիկացի գրող Ջուդիթ Քրանցը: Հունիսի 23-ին այդ մասին հայտնել է The Hollywood Reporter (THR) հանդեսը: Հրատարակության տվյալներով՝ գրողը մահացել Է բնական պատճառներով՝ շրջապատված իր ընտանիքի անդամներով, բարեկամներով և չորս շներով:
Քրանցը հայտնի է որպես կանանց վեպի ժանրում բեսթսելլերների հեղինակ: Իր առաջին վեպը նա հրապարակել է 1978 թվականին «Նշույլներ» վերտառությամբ: Նրա գրքերը թարգմանվել են 50-ից ավելի լեզուներով և հրատարակվել ավելի քան 80 միլիոն օրինակ ընդհանուր տպաքանակով: