ՍԴ-ի դիմաց մոտ 10 հոգի պահանջում է Հրայր Թովմասյանի հրաժարականը. tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

ՍԴ-ի դիմաց մոտ 10 հոգի պահանջում է Հրայր Թովմասյանի հրաժարականը. tert.am

Սահմանադրական դատարանի դիմաց բողոքի ակցիա է՝ մոտ 10 հոգի՝ հիմնականում միջին ու միջինից բարձր տարիքի անձինք պահանջում են Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականը։

Ակցիայի մասնակիցներից Արմենուհի Հարությունյանը վստահեցրեց, որ ինքը գործարարությամբ է զբաղվել և ամեն անգամ, երբ խնդիր է եղել՝ հարցն իրավական ճանապարհով լուծելու, կայացվել է անարդար որոշում։

«Կառավարման այս օղակը չի աշխատել երբեք, սա մի մաֆիոզ օղակ է, որ նախկին իշխանությունների համար է ստեղծված, Սահմանադրությունն էլ է իրենց համար ստեղծված»,- ասաց  Հարությունյանը։

Հրայր Թովմասյանի դեմ միակ փաստարկն այն էր, որ նա ՍԴ նախագահ է ընտրվել ՀՀԿ-ի իշխանության օրոք․ «Եթե մենք հեղափոխություն են արել, ապա իրենք էլ պետք է հեռանան։ Այսօր մենք նրա համար ենք, որ Վահե Գրիգորյանը լինի ՍԴ նախագահ, քանի որ նա արժանի է ու պատրաստված»,- շարունակեց նա։

Ակցիայի մասնակիցներից Հայկազ Սարդարյան էլ ՍԴ-ի դիմաց նույն պահանջով էր և չէր հասկանում, թե ինչու է Հրայր Թովմասյանն աշխատանքի գալիս։ Ի դեպ, ցուցարարներին չէր կաշկանդում այն հանգամանքը, որ ակցիան մարդաշատ չէ։

tert.am