«Շատ տգեղ է ու ցավալի». Մարիամ Փաշինյանը՝ Էդմոն Մարուքյանին
Advertisement 1000 x 90

«Շատ տգեղ է ու ցավալի». Մարիամ Փաշինյանը՝ Էդմոն Մարուքյանին

Մարիամ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երբ օրենսդիր իշխանության տղամարդ ներկայացուցիչը դիմում է քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին «սիրուն պետ», «սիրուն աղջիկ» արտահայտություններով` շատ տգեղ է ու ցավալի:

Բայց, երբ օրենսդիր իշխանության կին ներկայացուցիչը փորձում է արդարացնել իր խմբակցության ղեկավարի թույլ տված կոպիտ դիմելաձևը, ու նույն արտահայտությունը անում է ԱԺ ամբիոնից, նախադասությունը սկսելով «մինչեւ հիմա այդ սիրուն աղջիկը…», պարզապես ցույց է տալիս, որ նա բացարձակ միտք չունի իր թիմակիցների շահերը պաշտպանելուց բացի, պաշտպանել մեր հասարակության այլ խմբերի շահեր: Այսքանը»:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2396150737328867&id=100008018927331