Ուշադրություն դարձրեք՝ ոչ թե «պահանջելու եմ», «հետևելու եմ» և այլ խրոխտ ու ազդեցիկ մտքեր, այլ ուղղակի չեմ խոչընդոտելու
Advertisement 1000 x 90

Ուշադրություն դարձրեք՝ ոչ թե «պահանջելու եմ», «հետևելու եմ» և այլ խրոխտ ու ազդեցիկ մտքեր, այլ ուղղակի չեմ խոչընդոտելու

«Ջանք չեմ խնայելու, որպեսզի յուրաքանչյուր պաշտոնյա կարողանա ինքնուրույն և լիարժեք իրականացնել իր գործառույթները». սրանք Ֆրանսիայի 24-րդ նախագահ Ֆրանսու Օլանդի նախընտրական քարոզչության շրջանակում ասված խոսքերն են:

Ուշադրություն դարձրեք՝ ոչ թե «պահանջելու եմ», «հետևելու եմ» և այլ խրոխտ ու ազդեցիկ մտքեր (այդպիսիք լսելու անասելի գրավչությունը, ցավոք, մեծ է նաև քաղաքացիական հասարակության դեռևս հասուն փորձ չունեցող հանրությունում), այլ ուղղակի չեմ խոչընդոտելու:

Ֆրանսուա Օլանդը վերջին տասնամյակների նախագահների և երկրների ղեկավարների իմ իդեալն է եղել և մնում, ընդ որում, բնականաբար, առանց ավելորդ գովազդի՝ նաև ընգծված հայանպաստ կեցվածքի համար: Այլոց գործառույթներին անիմաստ միջամտելը, ընդհուպ նրանց փոխարեն որոշումներ կայացնելը սոսկ իշխանատենչության երևույթ չէ, սա հաճախ նաև հուզական սրտացավությամբ թելադրված մղում է, բայց վերջին հաշվով, անհրաժեշտ է գիտակցել, որ դա առնվազն խիստ վտանգավոր միտում է՝ անկախ շարժառիթներից…

Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր