Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից.
«26.06.2019
«Մայիս ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 7.3%»:
Տիգրան Ավինյան, ՀՀ փոխվարչապետ
22.05.2015
«Հայաստանում տնտեսական աճ ցույց տալու՝ կառավարության ցանկությունը արդեն սահմանակցում է պարզ մոլագարության հետ»:
Հայկ Գևորգյան, ԱԺ պատգամավոր ԻՔ-ից, նախկինում ՀԺ լրագրող
27.05.2019
«2019-ի ապրիլին ունենք 9.2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ՝ նախորդ տարվա ապրիլի 7.3 տոկոսի ֆոնին: Թափ ենք հավաքում»։
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ
22.05.2015
«Բոլորովին չի հասկացվում, թե կառավարությունը իր նկարած աճերի թվերով ու ցուցանիշներով ում է ուզում խաբել եւ ինչու: Մարդիկ իրենց սոցիալական վիճակը գնահատելու համար բոլորովին էլ չեն առաջնորդվում պաշտոնական ցուցանիշներով: Նրանք դա ուղղակի զգում են իրենց ամենօրյա կյանքում: Ու երբ տեսնում են, որ իրենք աղքատացել են, բայց պաշտոնական վիճակագրությունը փորձում է համոզել, որ իրենք հարստացել են, դա ավելի՛ է նյարդայնացնում մարդկանց»:
Հայկ Գևորգյան , ԱԺ պատգամավոր ԻՔ-ից
02.07.2016
«Մեր պաշտոնական վիճակագիրները կարող են աճեր ստանալ ցանկացած պարագայում, ցանկացած եղանակին եւ ցանկացած ժամանակ: Բայց նույնիսկ այս դեպքում նույն այդ պաշտոնական վիճակագիրների հրապարակած այլ տվյալների հետ դրանք համադրելով՝ կարելի է ունենալ իրական վիճակը արտացոլող պատկեր»:
Հայկ Գևորգյան , ԱԺ պատգամավոր ԻՔ-ից
02.07.2016
«Կարելի է պնդել, որ առաջիկայում էլ մեր տնտեսական «աճերը» շարունակվելու են, եւ սա ունի հստակ քաղաքական դրդապատճառ: Ախր մի տարուց ընտրություններ են, ու իրեն քաղաքական ուժ համարող ՀՀԿ-ն, որի շնորհիվ տարիներ ի վեր մեր տնտեսությունը «աճում է» ու «զարգանում», պետք է մնա իշխանության: Իսկ այդպիսի նպատակի համար մի երկու թիվ նկարելն ի՞նչ է, որ Ստեփան Մնացականյանի կոնտորան չանի: Ինչ մի դժվար բան է»:
Հայկ Գևորգյան , ԱԺ պատգամավոր ԻՔ-ից
հ.գ.
Վերջին հատվածում մեկ տարին փոխեք այլ թվով, իսկ ՀՀԿ-ն ՔՊ-ով ու պատկերը կամբողջանա: Մնացյալն՝ ամբողջովին արդիական է, այսինքն Գևորգյանի մտքերը, որոնք ես կիսում եմ 🙂
Լավ օր բոլորիդ»: