
Հունիսի 26-ին ավելի քան 120 մարդ Է ձերբակալվել Իտալիայի տարբեր շրջաններում կամորա հզոր հանցավոր կազմակերպությանը մասնակից լինելու մեղադրանքով, որը բազավորված Է Կամպանիա հարավիտալական մարզում: Այդ մասին լրագրողներին հայտնել են Նեապոլի դատախազության ներկայացուցիչները:
Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի լայնամասշտաբ գործողությունը լուսաբացին անցկացրել են կարաբինավորների հատուկ ստորաբաժանումների աշխատակիցները: Ինչպես հայտնի Է դարձել, այդ գործի հետաքննությամբ համատեղ զբաղվում Էին Մաֆիայի դեմ պայքարի վարչության, պետական ոստիկանության եւ ֆինանսական գվարդիայի ներկայացուցիչները: Այս անգամ հարվածի տակ են հայտնվել կամորայի՝ Կոնտինի, Մալարդո եւ Լիչարդի ազդեցիկ կլանները: Խուզարկությունների ընթացքում առգրավվել Է շուրջ 130 մլն եվրո ընդհանուր գումարի ունեցվածք: Ձերբակալված ելուզակները մեղադրվում են մաֆիական գործունեության, թմրանյութերի մաքսանենգության, ռեկետի, հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողերի «լվացման» եւ այլ ծանր հանցագործությունների մասնակցելու մեջ: Ստացված տեղեկատվության համաձայն, հետաքննության շրջանակում բացահայտվել են «պետական կառույցների գործունեությանը միջամտելու» փաստեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: