Ռիո դե Ժանեյրոյի խանութները հրաժարվում են պլաստիկե տոպրակներից
Advertisement 1000 x 90

Ռիո դե Ժանեյրոյի խանութները հրաժարվում են պլաստիկե տոպրակներից

Ռիո դե Ժանեյրոյի սոպերմարկետները հունիսի 26-ից դադարեցնում են պոլիԷթիլենային տոպրակների տրամադրումը գնորդներին, քանի որ այդ օրն ուժի մեջ Է մտնում համապատասխան օրենքը, որը մեկ տարի առաջ ընդունել են նահանգի օրենսդիրները:

Սովորական պոլիԷթիլենային տոպրակների փոխարեն յուրաքանչյուր հաճախորդի կտրվեն եգիպտացորենի եւ շաքարեղեգի մանրաթելերի հիման վրա կենսաքայքայվող նյութերից պատրաստված պայուսակներ: Գնորդներն իրենք կարող են ընտրել Էկոլոգիապես անվտանգ «մթերապարկի» երեք մատչելի չափերից ցանկացածը՝ չորս, յոթ կամ տասը կիլոգրամի համար: Օրենքի հեղինակի՝ տարածաշրջանային պատգամավոր Կառլուս Մինկի խոսով՝ նահանգի սուպերմարկետները տարեկան հաճախորդներին տաիս են շուրջ 4 միլիարդ պոլիԷթիլենային տոպրակ: «Բնությունն ի վիճակի չԷ գլուխ հանելու նման թափոնների այդ քանակից, որոնք աղտոտում են ջրհոսները՝ հանգեցնելով հեղեղումների՝ չխոսելով արդեն ծովային կենդանական աշխարհի վնասի մասին»,- մեջբերում Է Globo թերթն օրենսդիրի խոսքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Նման նյութեր