Կրակահերթերը, որոնց հետևանքով սպանվել է մեկ տղամարդ, հնչել են այսօր՝ հունիսի 25-ի երեկոյան՝ Նովոսիբիրսկում: Այս մասին տեղեկանում ենք Комсомольская правда-ից:
Նշվում է, որ հանցագործությունը կատարվել է մետրոյի «Կարմիր պողոտա» կայարանի մերձակայքում:
Ըստ ականատեսների՝ տղամարդը կանգնած է եղել Գոգոլի փողոցի համար մեկ տան մոտ, երբ նրան մոտեցել է հայկական համարներով Nissan մակնիշի մոխրագույն մեքենա: Մեքենան արգելակել է և հնչել են կրակոցներ:
Տեղ հասած բուժաշխատողները հոսպիտալացրել են տղամարդուն, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Ոստիկանության, քննչական մարմինների աշխատակիցները և փորձաքրեագետները տեղում գտել են 10 պարկուճ:
Քաղաքում անցկացվում է ոստիկանական հատուկ գործողություն, իսկ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
112 տելեգրամ ալիքի տվյալներով սպանվածը 41-ամյա գործարար Անդրանիկ Մուրադյանն է. նրա մարմնին հայտնաբերվել են հրազենային բազմաթիվ վերքեր՝ հատկապես գլխի, կրծքավանդակի և որովայնի շրջանում: