ՌԴ ԱԳՆ-ն Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի գործողությունները «կոշտ բլեֆ» Է որակել
Advertisement 1000 x 90

ՌԴ ԱԳՆ-ն Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի գործողությունները «կոշտ բլեֆ» Է որակել

Գործողությունները, որոնք ԱՄՆ-ը ձեռնարկում Է Իրանի նկատմամբ, կոշտ բլեֆ են, Թեհրանը կանգուն կմնա Վաշինգտոնի հետ առճակատման դեպքում: Այդ մասին հայտարարել Է ՌԴ-ի արտգործնախարարության Ասիայի Երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Կաբուլովը:

«Միացյալ Նահանգների կողմից շատ կոշտ ճնշում Է գործադրվում Իրանի Իսլամական Հանրապետության վրա: Բայց ինձ այն առայժմ կոշտ եւ վտանգավոր բլեֆ Է թվում»,- ասել Է Կաբուլովը III ռուս-իրանական երկխոսության բացմանը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի ներկայիս ղեկավարությունը վատ Է հասկանում իրանական հասարակությանը: «Իրանը, ես համոզված եմ, ոչ միայն կանգուն կմնա, այլեւ հակահարված կտա»,- հավելել Է Կաբուլովը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Նման նյութեր