Մոտ ժամանակներս աշխարհի Էկրաններին կհայտնվի ֆենոմենալ իտալացի տենոր Լուչանո Պավարոտիի մասին նոր վավերագրական ֆիլմը, տեղեկացնում Է BBC-ին: Երգիչը վախճանվել Է 2007 թվականին՝ 71 տարեկան հասակում: Իր կարիերայի ընթացքում նա վաճառել Է 100 մլն սկավառակ եւ հասել երգեցողության փառքի գագաթին: Նոր վավերագրական բայոպիկի ռեժիսորը դարձել Է ամերիկացի դերասան եւ ռեժիսոր Ռոն Հովարդը, որը 2016 թվականին նկարահանել Է «Բիթլզ» քառյակի մասին «Շաբաթական ութ օր. հյուրախաղերի տարիներ» երաժշտական ֆիլմը:
Պավարոտիի մասին նոր ֆիլմի սցենարի հեղինակը Մարկ Մոնրոն Է, որը ռեժիսոր Ռոն Հավորդի հետ համագործակցել Է «Բիթլզ»-ի մասին ֆիլմի նկարահանումների ժամանակ: BBC-ին տված հարցազրույցում նա խոստովանել Է, որ, աշխատելով սցենարի վրա, ինքն իր համար բազմաթիվ նոր բաներ Է բացահայտել, մասնավորապես, թե ինչպիսին են եղել հանրաճանաչ տենորի մանկությունը եւ նրա պատանեկան տարիները: Քննադատները համաձայն են, որ նոր ֆիլմը, չնայած թերություններին, ներկայացնում Է գլխավորը՝ Պավարոտին մեծ հոգի ուներ: Եվ բացառիկ ձայն: